Ադրբեջանի Մայրաքաղաք Բաքվում մարտի 15-ին մի կին իրեն նետել է մետրոյի գնացքի տակ: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը: Բաքվի բնակչուհի 1961 թվականին ծնված Կարիմովա Հուսնիյե Թուֆան գըզըն մետրոյի գնացքի տակ նետվելով՝ ցանկացել է ինքնասպանություն գործել, սակայն մեքենավարը կ արողացել է արգելակել, և կնոջը հեռացրել են երթևեկության գոտուց: Կնոջ ինքնասպանության փորձ կատարելու պատճառները դեռևս հայտնի չեն: Մարտի 15-ին ինքնասպանություն է կատարել Ադրբեջանի Նիզամիի շրջանի բնակիչ 38-ամյա Իսմայիլ Մամեդովը: Տղամարդը ինքնասպանություն է կատարել ծառից կախվելով: Ինքնասպանության դեպքի առթիվ Նիզամիի դատախազությունում հարուցվել է քրեական գործ, դեպքի հանգամանքները ճշտվում են: Ադրբեջանում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրություն չի անցկացվում:
Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով`2017-ին այդ երկրում արդեն 47 ինքնասպանության դեպք է տեղի ունեցել, որից 7-ը՝ կին, 5-ն անչափահաս են եղել:
2017-ին Ադրբեջանում գրանցվել է ինքնասպանության փորձի 14 դեպք:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` 2017 թվականի սկզբից մինչև այժմ երկրում մայրասպանության 1, հայրասպանության 1, հարազատների՝ միմյանց սպանության 4, ամուսինների՝ միմյանց սպանության 2, զավակի սպանության 5 դեպք են տեղի ունեցել: Ըստ փորձագետների՝ Ադրբեջանում ինքնասպանության դիմողների 85 տոկոսը հոգեպես առողջ մարդիկ են: Ինքնասպանություններն այս երկրում ավելի շատ տեղի են ունենում նյութական դժվարությունների պատճառով, որոնք տնտեսական ճգնաժամի ֆոնին ավելի են խորացել: