Աշխարհահռչակ ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանը մարտի 15-ին կդառնար 82 տարեկան: Այդ օրը յուրահատուկ է անցնում Ենգիբարյանի անվան մանկական կրկես-ստուդիայում: Ստուդիայի հիմնադիր և ղեկավար Սոս Պետրոսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ ստուդիայի սաների համար Ենգիբարյանի գործունեությանը նվիրված բաց դաս է անցկացրել: «Մենք ծաղիկներ ենք դրել նրա նկարի առջև, և օրն ամբողջությամբ նվ իրել նրան:
Առաջիկայում էլ պատրաստվում ենք հյուրախաղերով մեկնել տարբեր մարզեր, լինել զորամասերում»,-ասաց Պետրոսյանը` հավելելով, որ ստուդիայի սաները բարեգործական համերգներով հանդես կգան նաև Արցախում: «Մենք հյուրախաղերի ընթացքում կցուցադրենք նաև Լեոնիդ Ենգիբարյանին պատկանող իրերը: Նոր բեմադրությունը Նաիրա Պետրոսյանինն է»,-հավելեց նա:
Պետրոսյանը նշեց նաև, որ կրկես-ստուդիայում մարտի 20-ին կսկսվի նոր անվճար ընդունելությունը: