Իսպանական Mango մակնիշը ներկայացրել է նոր կարճամետրաժ ֆիլմ Journeys շարքից: Դրանում գլխավոր դերը խաղացել է մոդել, հայտնի գրողի ծոռնուհի Լենգլի Ֆոքս Հեմինգուեյը: Տեսահոլովակը հրապարկված է YouTube-ում:
Ըստ սյուժեի՝ նա ուղևորվում է Նոր Օռլեան, որտեղ ընթանում է Մարդի Գրա կառնավալը, շփվում է վուդուի կախարդուհու հետ և զրուցում Զիգգի Սթարդաստի՝ այն մտացածին գործող անձի հետ, որին ստեղծել է Դևիդ Բոուին:
Mango-ն մաս-մարկետ սեգմենտի հագուստի իսպանական արտադրող է: Ընկերությունը հիմնվել է 1984 թվականին, կենտրոնակայանը գտնվում է Բարսելոնում: