ՉԺՀ-ի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի Ուրումչի քաղաքի բնակիչ Լյու Ֆեյը 1 մլն յուան (շուրջ 159 հազար ԱՄՆ-ի դոլար) է ծախսել. որպեսզի 33 տոննա կշռող քար գնի և աղջկան առաջարկություն անի՝ խնդրելով ձեռքն ու սիրտը: Այդ մասին հայտնել է Sina պորտալը:
Դեպքը տեղի է ունեցել մարտի 14-ին: Նշվում է, որ Լյու Ֆեյն առաջարկություն է արել իր ընկերուհուն՝ Վան Ֆանֆանին, որի հետ նրանք միասին են արդեն չորս տարի: Դրա համար, բացի ամուսնական մատանուց, տղամարդը հավաքորդներից մեկից գնել է 33 տոննա կշռող քար, որը նա անվանել է երկնաքար:
Ինչպես նշում է Sina-ն, փեսացուն «երկնաքարի» վրա ծախսել է 1 մլն յուան, որն սկզբում պլանավորում էր հատկացնել իր և ապագա կնոջ համար բնակարան գնելուն: Հաղորդվում է, որ Լյու Ֆեյը որոշել է քար գնել այն բանից հետո, երբ անցյալ տարի իր ընկերուհու հետ միասին քարը տեսել են հավաքորդի մոտ, և Վան Ֆանֆանը հայտարարել է, թե քարն իրեն դուրս է գալիս: Դրանից հետո Լյու Ֆեյը քարը որպես նվեր է մատուցել ամուսնական մատանու հետ միասին:
«Սա նշանակում է, որ մեր սերը ամուր ու երկար է լինելու»,- ասել է Լյու Ֆեյը: Նշվում է, որ աղջիկը համաձայնել է նրա հետ ամուսնանալ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: