արտունի-Վարդաձոր ավտոճանապարհին մարտի 16-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի 53-րդ կմ-ին «BMW 735» մակնիշի 09xx090 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1980 թ. ծնված Ա. Գ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է Ձորագյուղի բուժամբուլատորիա, այնուհետև հոսպիտալացվել է Մարտունու ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել և ուղղել են ավտոմեքենան: