Դրսում սալյուտ, ներսում սալյուտ. Նաիրա Մովսիսյանը՝ ծննդյան անակնկալների ու ամենասպասված երազանքի մասին. asekose.am
Advertisement 1000 x 90

Դրսում սալյուտ, ներսում սալյուտ. Նաիրա Մովսիսյանը՝ ծննդյան անակնկալների ու ամենասպասված երազանքի մասին. asekose.am

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանն այսօր նշում է իր ծննդյան տարեդարձը:Այս առիթով Asekose.am-ը կապ հաստատեց դերասանուհու հետ՝խոսելու ծննդյան մանրամասների, անակնկալների ու նվերների մասին:

«Երեկվա կեսօրից ինձ անակնկալներ, գեղեցիկ բարեմաղթանքներ ու շնորհավորանքներ են շռայլում իմ ընկերները, մտերիմներն ու ինձ շատ հարազատ մարդիկ: Առաջինը՝ պայծառատես Անի Գրիգորյանի անակնկալն էր՝տորթ, ծաղիկներ ու կոնֆետներ,հետո մայրիկիս կողմից էր նվերը` ծաղիկների տեսքով: Ժամը 12-ից հետո շատ անակնկալներ եղան, որոնց մասին չեմ ցանկանում խոսել՝դրսում սալյուտ, ներսում սալյուտ (ծիծաղում է): Աղջիկս է այս տարի ինձ շնորհավորել՝ երգելով Happy Birthday to you)))»:

Այն հարցին, թե դերասանուհին ինչպես է պատրաստվում այսօր անցկացնել իր տարեդարձը, վերջինս ասաց.

«Մայրիկիս նախաձեռնությամբ այսօր երեկոյան կհավաքվենք շատ մտերիմ ընկերներով ու կնշենք օրս: Այս տարի ևս բացառություն չի լինի, տորթիս մոմերը փչելիս կպահեմ նույն երազանքը՝ մայրիկս միշտ կողքիս լինի, իսկ երկորդը՝ մարդկությունը միշտ երջանիկ լինի, որով ես ինքնս կերջանկանամ:Թող ամենավերջում այդ երջանկությունն ինձ էլ հասնի, քանի որ երբ մարդիկ ժպտում են, անկախ քեզանից դու էլ ես ժպտում ու կյանքն առաջ է գնում»,-Asekose.am-ի հետ զրույցում պատմեց դերասանուհի Նաիրա Մովսիսյանը:



Նման նյութեր