Գարնան սկիզբը համարվում է սուր վարակների շրջան։ Երբ շուրջդ բոլորը գրիպ են, փռշտում են կամ հազում, առողջ մնալը բավական բարդ է։ Հայտնի մանկաբույժ Կոմարովսկու խորհուրդները՝ վիրուսներից խուսափելու համար։
Քիչ մարդիկ, քիչ վիրուսներ, խուսափեք մարդաշատ վայրերից։
Բաց երկնքի տակ վիրուսները հազար անգամ ավելի քիչ են, քան փակ տարածքներում։ Զգուշացեք մետրոյի վագոններից, ուրիշների բնակարաններից՝ այս շրջանում իհարկե։
Որքան շատ մոտենաք մարդուն, այնքան վարակվելու հավանականությունը մեծ է։ Տարածություն պահեք։
Տեսաք վարակվածի՝ փռշտում է, հազում և այլն, հեռու մնացեք։
Հիվանդի ձեռքերը վարակի աղբյուր են։ Նվազեցրեք ձեռքսեղմումները։ Ձեռնոցներ կրեք, եթե ինչ որ բանի պետք է ձեռք տաք, հատկապես՝ հասարակական տրանսպորտում։
Խուսափեք մանկական պոլիկլինիկաներից, այնտեղ շատ են վիրուսակիր երեխաները։
Վարակները ակտիվ են փոշոտ, չոր, տաք ու չշարժվող օդում։ Իսկ ահա մաքուր օդում վայրկենական մահանում են։ Հաճախ օդափոխեք սենյակները, խոնավ պահեք։
Սենյակների ջերմաստիճանը պետք է 16–22°С լինի։ Մրսում եք, տաք հագնվեք, բայց սենյակի ջերմաստիճանը մի ավելացրեք։
Լվացեք ձեռքերը, կամ եթե ջուր չկա, թաց անձեռոցիկներով սրբեք։
Հաճախ լվացեք բերանն ու քթանցքները։ Աղաջրով ողողումներ արեք՝ 1 լիտր եռման ջրին մեկ ճաշի գդալ աղ ավելացրեք, գոլացրեք ու ողողումներ արեք։
Հիշեք՝
Դիմակները առողջներին չեն օգնում, այն ոչ թե առողջը, այլ վարակվածները պետք է կրեն։
Դեղեր, որոնք սեզոնային վիրուսների հավանականությունը կքչացնեն, չկան։
Սեզոնային վիրուսների հավանականությունը քչացնում են լիարժեք սնունդը, ակտիվ կենսակերպը, առողջ քունն ու լավ տրամադրությունը։