Իսպանիայում ոստիկանությունը ձերբակալել է «վրացական մաֆիայի» 48 անդամների
Advertisement 1000 x 90

Իսպանիայում ոստիկանությունը ձերբակալել է «վրացական մաֆիայի» 48 անդամների

Իսպանիայի ազգային ոստիկանությունը 48 մարդ է ձերբակալել այսպես կոչված վրացական մաֆիայի դեմ գործողության շրջանակներում: Այդ մասին հայտնել են թագավորության իրավապահ մարմինները:

Նրանց տեղեկատվության համաձայն, խոսքը քրեական խմբավորման մասին է, որի անդամները կասկածվում են ամբողջ աշխարհում բնակարանային բազմաթիվ կողոպուտների մեջ: Գործողության ընթացքում նաև անցկացվել են ավելի քան տասը խուզարկություններ:

Նշվում է, որ ազգային ոստիկանության աշխատակիցներն առգրավել են, մասնավորապես, շուրջ 600 ոսկերչական զարդեր, 13 հազար եվրո և փաստաթղթեր: Իրավապահ մարմինների գործողությունների շնորհիվ հաջողվել է բացահայտել շուրջ 40 հանցագործություն, որոնք կատարվել են Մադրիդի և Մուրսիայի ինքնավար հանրակցություններում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



Նման նյութեր