Նյու Յորք նահանգում ժամանող գնացքը կառամատույցում մարդկանց ձնով է ծածկել
Advertisement 1000 x 90

Նյու Յորք նահանգում ժամանող գնացքը կառամատույցում մարդկանց ձնով է ծածկել

ԱՄՆ-ի Նյու Յորքի նահանգում գնացքը, որը ժամանել է Ռայնքլիֆ քաղաքի կայարան, ձնով է ծածկել կառամատույցում կանգնած մարդկանց:

Պատահածի տեսագրությունը մարտի 15-ին հրապարակել են Nick Colvin-ի YouTube-ալիքում: Մեկ օրվա ընթացքում տեսահոլովակը դիտել են ավելի քան 484 հազար անգամ:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ-ի հյուսիսարևելյան ափի մի մասը ենթարկվել է Stella ձնամրրիկի հարվածին: