Մոսկվայի Սոլնցևո շրջանի Դոմոստրոիտելնայա փողոցում տաքսու վարորդները կրակել են 2 տղամարդու վրա, որոնք Հայաստանի քաղաքացիներ են: Տուժածները (28 և 36 տարեկան) եղբայրներ են: Նրանք ևս տաքսի են վարել, բայց անօրինական հիմունքներով:
Այդ օրը երկու եղբայրներն էլ մեքենայում էին, երբ նրանց կողքին կագնել է մի քաղաքային տաքսի՝ դեղին գույնի մեքենա՝ ծածկի վրա ավանդական տաքսու նշանով։ մեքենայից դուրս են եկել երկու տղամարդիկ, ու բացելով «Ժիգուլիի» դուռը՝ նստել հետևի նստատեղին։ Առանց ավելորդ բառերի տղամարդկանցից մեկը ատրճանակ է պահել եղբայրներից մեկի գլխին ու կարգադրել նրան մեքենան վարել դեպի շենքի հարակից բակ։ Մյուս եղբայրը փորձել է կտրուկ շարժումով ատրճանակի փողը հեռացնել եղբորից, բայց չարագործը հասցրել է քաշել ձգանն ու վիրավորել տղայի: Մյուս եղբայրը դուրս է եկել մեքենայից սակայն, նրան նույնպես կրակել են՝ ոտքին ու մեջքին։
Արդյունքում 2 եղբայրները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ավագ եղբայրը գտնվում է վերակենդանացման բաժնում, իսկ փոքրը՝ վնասվածքաբանության:
Հանցագործները դիմել են փախուստի: Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: