Ամենավտանգավորների ցանկը
Advertisement 1000 x 90

Ամենավտանգավորների ցանկը

ՄԱԿ-ը կազմել է ամենավտանգավոր կենդանիների ցուցակը: Ընդ որում՝ նրանց մեծ մասը վտանգավոր է նրանով, որ կարող է փոխանցել մահացու հիվանդություններ:

  1. Մոծակները: Այդ միջատներից տարեկան մահանում է 750 000 մարդ: Մոծակները վնասակար են նրանով, որ մահացու հիվանդությունների փոխադրողներ են:
  2. Մարդը: Մարդկանց մեղքով տարեկան մահանում է 437 000 մարդ:
  3. Օձերը` տարեկան նրանց զոհ է դառնում 100 000 մարդ:
  4. Շները: Նրանց պատճառով տարեկան մահանում է 35 000 մարդ:

Վտանգավոր կենդանիների ցուցակում հայտնվել են փորոտանիները: Նրանց մեղքով տարեկան կյանքից հեռանում է մինչև 20 000 մարդ: Մարդիկ, որպես կանոն, մահանում են շիստոսոմոզ հիվանդությունից, որոնց փոխադրողները փորոտանիներն են:

Ամենավտանգավոր կենդանիների ցուցակում հայտնվել են նաև գետաձիերը, փղերը, առյուծները, գայլերն ու շնաձկները, հայտնում է gogetnews.info-ն: