Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Վեդի քաղաքից բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Տիգրան Ա.-ն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, վերջինս 2016 թվականին դեկտեմբերի 27-ից ՌԴ պատիժների իրականացման դաշնային ծառայության Տվերի մարզի վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 131 հոդվածի (բռնաբարություն) 1-ին մասի հատկանիշներով: