«Քարե դարդ» սիթքոմի դերասանուհի Ձյունիկ Վարդանյանը Երևանի ժամանցային վայրերից մեկում ընկերների հետ երեկ նշել է 20-ամյակը: Tert.am Life-ը ներկա է եղել Ձյունիկի տարեդարձի խնջույքին և իր ընթերցողներին է ներկայացնում երեկույթի լուսանկարներն ու մանրամասները։
Ձյունիկի խոսքով` մի փոքր տխրել է, որ մի տարով էլ է մեծացել. «Չեմ ուզում մեծանալ: Կուզեի միշտ 19 տարեկան լինել: Ամեն դեպքում աշխատում եմ տրամադրությունս բարձր պահել և չկենտրոնանալ դրա վրա: Այս երեկո ուզում եմ պարել ու ուրախանալ ընկերներիս հետ»:
Երեկույթին Ձյունիկը մանրակրկիտ պատրաստվել է։ Զգեստը հատուկ այս օրվա համար էր պատվիրել։ Տոնական տորթն էլ իր անվան թեմայով էր։
Դերասանուհին նշեց, որ երեկոյան բազում նվեներ է ստացել, որոնք դեռ չի հացրել նայել: Թերևս ամենահետաքրքիր և ամենասպասված անակնկալն ընկերոջ նվերն էր: Դերասանուհին նշեց, որ Մեսրոպն իրեն վերջին պահին է մատուցել անակնկալը։ «Մինչև ինձ տուն ճանապարհելը չէր հանձնել անակնկալը։ Չեմ ուզում ասել, թե ինչ է նվիրել ինձ, բայց ինձ համար անսպասելի անակնկալ էր։ Անչափ ուրախացա»,- եզրափակեց նա:
Ամբողջությամբ՝ life.tert.am