«Ընտրությունը կեղծում կամ չի կեղծում իշխանությունը: Ըմդդիմությունը չի կարող կեղծել ընտրությունները: Մենք պահանջում ենք դուք ոչինչ չեք անում… »,- ՀՀԿ-ի ներկայացուցիչ Հրայր Թովմասյանի հետ թեժ վիճաբանության մեջ ասաց ՀԱԿ-ի ներկայացուցիչ Արման Մուսինյանը:
Ի պատասխան Հրայր Թովմասյանը նշեց. «Իրավասու պաշտոնատար անձը կգա և կասի՝ դուք ստախոս դեմագոգ եք, որևէ տվյալ չունեք ու հայտարարում եք»:
«Ստախոսը դուք եք: Ամբողջ Հայաստանը խոսում է ընտրակաշառքի մասին, իշխանությունը ոչ մի ընտրակաշառքի դեպք չգիտի… Բոլոր ՀՀԿ-ական թեկնածուները կաշառք են բաժանում՝ անխտիր»,- հակադարձեց Մուսինյանը: