«Ձեր համար եմ խոսում, իմ համար ամեն ինչ թամամ ա, կարայի մնայի Ֆրանսիայում՝ կյանքը վայելեի». Տիգրան Արզաքանցյանի քարոզարշավը Գավառում. tert.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Ձեր համար եմ խոսում, իմ համար ամեն ինչ թամամ ա, կարայի մնայի Ֆրանսիայում՝ կյանքը վայելեի». Տիգրան Արզաքանցյանի քարոզարշավը Գավառում. tert.am

Արարատից Գավառ եմ տեղափոխում սպիրտի գործարանը, քաղաքապետի հետ պայմանավորվել եմ, որ համայնքի բնակիչներին տա հող, ես էլ պատրաստ եմ ցորենի սերմի համար 25-30 տոկոս կանխավճար անել։ Գավառի Արծվաքար թաղամասում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության նախկին պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության տարածքային ցուցակով Գեղարքունիքի մարզից առաջադրված Տիգրան Արզաքանցյանը՝ ասելով, մոտ 300 աշխատատեղ կբացվի։

«Պատրաստ եմ բոլորիդ բերքը գնել, վերամշակենք տեղում, արտադրանք տանք, արտահանենք»,-նշեց նա։

Տիգրան Արզաքանցյանը բնակիչներին հիշեցրեց, թե ժամանակին իր հիմնադրամը ինչ աշխատանքներ է տարել։

«Աշխատանքներից ինչ պլանիրվատ արել եմ, արել եմ։ Զգում եմ՝ պակաս բան կա, չեմ հասցրել անել, պիտի անեմ, բայց ձեզ ասեմ՝ իմ ճակատին գրած չի, որ ես պիտի անեմ… Ես 16 տարի անում եմ, որ մեր քաղաքացիներից մեկը գոնե օրինակ վերցնի, իմ արածի գոնե 5 տոկոսը, 2 տոկոսը անի՝ ես ուրախ կլինեմ. հո չեմ ասում, որ ես ամենահզորն եմ, ամենաուժեղն եմ, ամենակարողն եմ»,-շեշտեց նա:

Տիգրան Արզաքանցյանը շեշտեց, որ ինքը չի փորձում ասել, թե ում ձայն տան, ժողովուրդը պիտի թասիբ ունենա և որոշի. «Ես խնդիր չունեմ, որ որպես Արզաքանցյան Տիգրան իմ անձնական շահերի համար խորհրդարան մտնեմ, ինձ էդի պետք չէր»։

Տիգրան Արզաքանցյանի ելույթի ժամանակ մի խումբ երիտասարդներ այլ թեմայի շուրջ ակտիվ զրուցում էին, ինչը նախկին պատգամավորը նկատելով՝ ասաց. «Երիտասարդները բառադի բաներ են խոսում, չեն թողնում՝ ես խոսեմ։ Երեխեք, ձեր համար եմ խոսում, իմացեք, իմ համար ամեն ինչ թամամ ա, հիմիկվա ջահելները պտի մեծին լսել սովորեն։ Տասը հատ Արզաքանցյան Տիգրան չկա, որ եկել՝ կանգնել կողը, խելքը գլխին բանա բացատրում։ Ես էլ բազմազավակ հայր եմ, իմ երեխեքին ճիշտ ուղու վրա եմ դրել, իրանք էլ ճիշտ ճանապարհ են բռնել, գնում են, որ ծառայեն մեր հայրենիքին»,-ընդգծեց նա։
Տիգրան Արզաքանցյանը հորդորեց բնակիչներին չխաբվել այլ ուժերի խոստումներին։

«Համայնքի ժողովուրդը կհասկանա իմ ասածները, իմ խոսքը, ու ամսի 3-ին բոլորով կիմանանք հաղթանակի արժեքը, ով էր արժանի, որ հաղթեց։ Ձեր ձայնը տվեք էն կուսակցությանը, անձին, որը գործ ա արել, օրինակ բերեք՝ ով ինչ ա արել իրա կյանքում , էնենց բաներ են գալիս ասում, կեսն էլ ընենց լեքսիկոնով, որ չենք հասկանում, ճարտար-ճարտար խոսում են»,-շեշտեց նա՝ ապա հավելեց , որ վերադարձել է հանուն հայրենիքի։

«Ասեմ իմանաք՝ բան չեմ թաքցնում, ես արտասահմանում տուն էլ ունեմ, գործարան ունեմ, ստեղծել եմ, կարայի մնայի իմ համար, կյանքը վայելեի, Ֆրանսիան ուժեղ երկիր ա, ընդեղ կամ Անգլիա կամ Ամերիկա։ Բայց ես էգոիստ չեմ, մտածում եմ իմ երկրի, ժողովրդի, ծննդավայրի համար։ Դուք էլ պետք է ճիշտ կողմորոշվեք… Հույսս միշտ կապում եմ ձեր հետ, դուք էլ պիտի կապեք իմ հետ. ոչ մի բան թերի չի մնա, գետին չի մնա»,- ընդգծեց նա։



Նման նյութեր