Լոնդոնի Լամբեթյան պալատում կայացել է Հոլիվուդի դերասանուհի և ՄԱԿ-ի դեսպանորդուհի Անջելինա Ջոլիի հանդիպումը Քենթրբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբիի հետ, տեղեկացնում է Just Jared-ը:
Հոգևորականը Ջոլիի հետ շփման լուսանկարները զետեղել է իր Twitter-օգտահաշվում:
«Ինձ համար պատիվ է ողջունել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հատուկ դեսպանորդուհի Անջելինա Ջոլիին: Մենք քննարկեցինք փախստականների հետ կապված ճգնաժամը, Հարավային Սուդանը և հակամարտությունների պայմաններում սեռական բռնության ակտերի կանխումը»,- գրել է արքեպիսկոպոսը:
Նշվում է, որ դերասանուհին 2015 թվականին արքեպիսկոպոսի հետ արդեն հանդիպել է Լոնդոնի Էկոնոմիկայի դպրոցում Խաղաղության ու անվտանգության կենտրոնի բացմանը:
Մարտի 14-ին հաղորդվել էր, որ Ջոլին կանանց իրավունքների շուրջ դասախոսություն է կարդացել Լոնդոնի Էկոնոմիկայի դպրոցի ուսանողների համար: