Montblanc ընկերությունը ներկայացրել է իր առաջին Montblanc Summit smart-ժամացույցը, որն ստեղծել է Google կորպորացիայի հետ համատեղ: Մարտի 17-ին այս մասին «Լենտա.ռու»-ին հայտնել է առևտրանիշի մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Մոդելը պատրաստված է Montblanc 1858 դասական հավաքածուի ոճով: Ժամացույցն աշխատում է Android Wear 2.0 գործառական համակարգով և հանդերձված է Qualcomm Snapdragon Wear 2100 պրոցեսորով:
1,39 դյույմ չափով խիստ ցայտուն AMOLED-դիսփլեյով ժամացույցը հանդերձված է Wi-Fi-ին և Bluetooth-ին միանալու գործառույթով, ունի 4 գիգաբայթ ֆլեշ-հիշողություն, համատեղելի է iOS-ի և Android-ի հիմքով սմարթֆոնների հետ, ունի Google Play-ի հավելվածներ մուտք գործելու հնարավորություն: Մոդելներն առաջարկվում են պողպատե և տիտանե կորպուսներով և ունեն կաշվե գոտի:
Montblanc ընկերությունը 1906 թվականին Համբուրգում հիմնել են գրասենյակային պիտույքների վաճառական Կլաուս Յոհաննես Վոսը, բանկիր Ալֆրեդ Նեհեմիասը և ինժեներ Ավգուստ Էբերշտայնը: Ներկայում այն մտնում է Richemont կոնցեռնի մեջ և, բացի ինքնահոսներից, թողարկում է ժամացույցներ, զարդեր, աքսեսուարներ և պայուսակներ: