
Նյու Յորքում գտնվող UFC-ի չեմպիոն, իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքգրեգորը խոսել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, անպարտելի Ֆլոյդ Մեյվեզերի հետ հնարավոր մենամարտի մասին:
«Ոչ ոք բռնցքամարտի աշխարհում չգիտի, թե ինչ տեղի կունենա: Հավատացեք ինձ, շոկի կենթարկեմ աշխարհը, երբ ռինգ դուրս գամ: Նայեք աչքերիս մեջ և կտեսնենք իմ լավագույն որակները:
Նոկաուտի կենթարկեմ Ֆլոյդին և բոլորին կստիպեմ հետ վերցնել իրենց խոսքերը: Թող բոլորն իմանան, որ ես եմ բռնցքամարտը»,- Մակգրեգորի խոսքը մեջբերում է «SportsIllustrated»-ը:
armsport.am