Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամն ու նրա կինը՝ Քեմբրիջի դքսուհին ժամանեցին Փարիզ: Ոչ ոք կասկած չուներ, որ համաշխարհային նորաձևության կենտրոն համարվող Փարիզի համար 35-ամյա դքսուհին կմտածի ինչ-որ յուրահատուկ կերպար, սակայն Քեյթը գերազանցեց բոլորի սպասելիքները: Նա ներկայացավ Jenny Packham զգեստով, որն այնքան համահունչ էր ու սազական նրա կառուցվածքին, որ անզեն Փարիզը չկարողացավ դիմանալ բրիտանացի արքայադստեր հմայքին, գրում է tatler.ru-ն:
tert.am