«Կամուսնանամ տարիքով մարդու հետ, եթե նա անկեղծ լինի». Իջին. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Կամուսնանամ տարիքով մարդու հետ, եթե նա անկեղծ լինի». Իջին. life.tert.am

«Դեպի Եվրատեսիլ» նախընտրական փուլի մասնակից, Մոսկվայում բնակվող երգչուհի Իջինն առանց երաժշտության իրեն չի պատկերացնում։ Ինչպես նա է ասում. «Բեմում ես անում եմ այն, ինչ հաճույք է պատճառում, բայց կյանքում ավելի փակ մարդ եմ»։ Tert.am Life–ի հետ զրույցում երգչուհին պատմեց, թե ինչպիսի է նա տանը, ովքեր են իր ծնողները, ինչ դժվարությունների է հանդիպել կյանքում և ով է այն էակը, որ պետք է լինի նրա կողքին։

Մեծացել եմ երաժիշտների ընտանիքում

Հայրս և մայրս երաժիշտներ են։ Ժամանակին հայրս և՛ երգել է, և՛ գիթառ նվագել, մայրս երգչուհի է եղել։ Նրանք հիմա միասին են աշխատում` երկուսն էլ Մոսկվայում ուսուցիչներ են ու ունեն շատ սաներ։ Ունեմ քույր, որը պարուհի է եղել, հիմա ունի իր գեղեցկության սրահը և աշխատում է որպես վարսահարդար։

Ծնողներիս հետ շատ կապված եմ

Ծնողներիս հետ ամեն մի քայլ անելուց առաջ միշտ քննարկում եմ։ Բայց դա չի նշանակում, որ անում եմ այն, ինչ ասում են։ Նրանք ինձ լսում են ու ընդունում մտահաղացումներս` ասելով, որ դա իմ որոշումն է։ Իհարկե, քննարկումների ժամանակ տարաձայնություններ լինում են, բայց կարճ ժամանակ անց մոռանում ենք ու գրկում իրար։ Հիմնականում մայրկիս հետ են տարաձայնություններ լինում, այն էլ միայն աշխատանքում։ Հայրս կոնֆլիկտային մարդ չէ։

Մայրս է իմ մենեջերը

Էլ ում կարող եմ վստահել, եթե ոչ մորս։ Անգամ մտքովս չի անցել, որ ուրիշը կարող է լինել։ Նա նաև իմ վոկալի ուսուցչուհին է։ Նա ինչքան էլ իմ մայրն է, մեկ է աշխատանքում խիստ է ու ցանկանում է միշտ լավ լինի ինձ համար։ Դրա համար էլ, երբեմն, վիճում ենք։

Քրոջս հետ շատ մոտ եմ

Նա ինձ համար մի ուրիշ մարդ է։ Ես երջանիկ եմ, որ ունեմ նրա նման քույր։ Նա միշտ ինձ օգնում է։ Հետաքրքիր մտահաղացումներ ասում։ Մենք շատ մոտ ենք իրար։ Առանց իրա չեմ պատկերացնի ինձ։ Անգամ բառերն են քիչ, որ նկարագրեմ իրեն։ Շատ բարի մարդ է։ Ուրախ եմ, որ նման ընտանիք ունեմ։

Ընկեր ունենալու հարցում էլ նույնպես բծախնդիր եմ

Առաջնային տղամարդու մեջ հաշվի եմ առնում տղամարդկությունը։ 21 դարում շատ դժվար է գտնել իսկական տղամարդու։ Կապ չունի նա քանի տարեկան է, քանի որ առաջային հենց այդ հատկանիշն է, որ պետք է ունենա ցանկացած տղամարդ։ Իմ կողքին տեսնում եմ անկեղծ մարդու։ Ավելի լավ է մարդ վատը լինի ու դա չթաքցնի, քան կեղծավորություն անի։ Շատ դժվար է գտնել այն մարդուն, որը չի խաղում ու անկեղծ է։ Հուսով եմ, որ այդպիսի մարդ կա ու դեռ հանդիպելու եմ։ Կամուսնանամ տարիքով մարդու հետ, եթե նա անկեղծ լինի։

Եթե 30 տարի մեծ լինի, ապա կյանքս չեմ կապի նրա հետ

Ես երեխաներիս մասին կմտածեմ։  Կուզեմ, որ երեխաներիս հայրը ավելի շատ լինի նրանց կողքին։ Դրա համար էլ հաշվի կառնեմ դա։ Եթե 30 տարի մեծ լինի, ապա չես կարող այդ մարդու հետ երկար երջանիկ կյանք վարել։ Բայց ինչ խոսք, սերն անկանխատեսելի է։

Արտիստի հետ շատ դժվար է ապրել։

Եթե ընտրյալս չթողնի, որ շարունակեմ իմ կարիերան, ապա նա ինձ չի սիրում։ Նման մարդիկ էգոիստ են ու միայն իրենց մասին են մտածում։ Նման մարդն իմ կողքի չի կարող լինել։

Համակրել եմ, բայց չեմ սիրել

Համակրել եմ, որն էլ ինձ օգնել է ստեղծագործել, բայց իսկական սեր չեմ զգացել։ Այն կլինի իմ ամուսնու հետ 70–90 տարեկանում։ Եթե նա իմ կողքին լինի մինչ այդ, ապա կասեմ, որ դա իսկապես սեր է։

Ամբողջությամբ՝ life.tert.am



Նման նյութեր