Սթիվ Ջոբսի այրին ԱՄՆ-ում կրթական պայթյուն է կազմակերպել
Advertisement 1000 x 90

Սթիվ Ջոբսի այրին ԱՄՆ-ում կրթական պայթյուն է կազմակերպել

Ամերիկայում արդեն կես տարի է համատարած կրթական ռեֆորմներ են: Հեղինակները սենատորները չեն, նախարարները չեն, այլ Սթիվ Ջոբսի կինն է՝ Լոուրեն Ջոբսը:

Լոուրենը ամուսնու հիշատակը հարգելով, և մյուս կողմից տեսնելով, որ ոչ մեկը մատը մատին չի տալիս՝ գործի է անցել: Դեռ անցած տարի սեպտեմբերին տ-ն Ջոբսը հանդես է եկել հայտարարությամբ առ այն, որ 50 միլիոն արժողությամբ ֆոնդով XQ Նոր լավագույն դպրոց անվանակարգով մրցույթ է հռչակում, զգուշացնելով, որ ոչ մի անհատական նախագիծ չի ընդունելու: Դրանից հետո սկսվեց համաժողովրդական մեծ շարժում:

Ինչպե՞ս: Տիկին Ջոբսը մրցույթը փուլերի է բաժանել: Հայտերը ընդունվել են մինչև 2015 թ. նոյեմբերի 15-ը:

Խառնաշփոթից խուսափելու համար, նախագիծը կազմվել է հետևյալ հաջորդականությամբ.

Հետազոտություններ և կանխատեսումներ: Այստեղ պետք է նկարագրվի, թե ինչ է հարկավոր 21-րդ դարի աշակերտներին իրենց ապագան կառուցելու համար:

Դիզայն: Ո՞րն է դպրոցի նպատակը: Ի՞նչ եք ուզում ստեղծել: Ո՞րն է կրթության հիմնական խնդիրը: Ինչպե՞ս մոտիվացնել աշակերտներին ինքնակրթությամբ զբաղվելու համար: Ինչպիսի՞ն պետք է լինեն ուսուցիչները:

Զարգացումը: Ինչպե՞ս դառնալ տաղանդավոր: Ինչպե՞ս վերակազմավորել կառավարչությունը և գնահատումը: Ինչպե՞ս կոտրել կրթական կարծրատիպերը: Ինչպիսի՞ն պետք է լինեն ժամանակ-տարածություն-տեխնոլոգիաները: Ինչպե՞ս պետք է ղեկավարվի ձեր դպրոցը:

Եվվերջապես կարո՞ղ եք կառուցել ձեր երազանքի դպրոցը:

XQ մրցույթի ընթացքում, շատերը չէին սպասում, թե երբ կավարտվի ժամկետը և հաղթողին կհայտարարեն, և բոլորը սկսեցին վերափոխել իրենց դպրոցները. ամբողջ երկիրը լծվեց այդ դրայվին:

Այս ամենի ընթացքում, պարզ դարձավ, թե ինչ են առհասարակ ուզում աշակերտները:

Սովորել նախագծերով, այլ ոչ թե դասախոսություններով և թեստերով:

Աշխատել թիմով, այլ ոչ թե դասարանում:

Դասարանները պետք է լավ հագեցած լինեն:

Ուսուցիչները պետք է խորհրդատվությամբ զբաղվեն:

Սպորտի լայն հնարավորություններ:

Դասարանների բացօթյա հնարավորություն:

Եվ այսպես, ամբողջ Ամերիկան ազարտի մեջ է: Բոլորը ցանկանում են փոխվել, հաղթել: Իսկ ինչո՞ւ XQ, որովհետև արդեն գոյություն ունեն IQ-ն և EQ-ն, իսկ X անհայտն է, և ով գտնի այդ անհայտը նա էլ կհաղթի: