Այս օրերին Օստին քաղաքում տեղի է ունենում SXSW միջազգային ցուցահանդեսը: Ցուցահանդեսի ընթացքում ներկայացվել են մի շարք տարօրինակ գադջետներ: Առանձնացրել ենք թվով 5 գադջետներ, որոնք անակնկալի են բերել ցուցահանդեսի մասնակիցներին:
BelliesWave
Այս գադջետն առաջին հայացքից ունի տարօրինակ մանկական խաղալիքի տեսք: Գադջետի անցքերից դուրս են գալիս տարբեր գույների ռետինե գնդակներ, որոնք շարժվում են՝ ըստ ալգորիթմի:
Իրականում այս տեխնոլոգիան ցույց է տալիս ապագայի դիսփլեյի մոդելը: Ըստ արտադրողների՝ էկրաններն ապագայում կարող են տալ ոչ միայն վիզուալ, այլև շոշափելի տեղեկատվություն:
+move
Ճապոնական այս նորարարությունը կարող է համարվել ցուցահանդեսի ամենատարօրինակը: Սա կախիչ է, որը մեխանիկորեն շարժվում է, երբ նրան մոտեցնում են այլ կախիչ: Ըստ հեղինակների՝ այս նորարարությունը թույլ է տալիս հագուստներին ավելի ազատ լինել և չճմրթվել պահարանում:
Ցուցահանդեսի ժամանակ ծիծաղելի դեպք է գրանցվել, երբ հեղինակները չեն կարողացել կանգնեցնել անընդհատ շարժվող փախչող կախիչները:
Shiseido TeleBeauty
Այս նորարարությունը հրաշալի տարբերակ է այն կանանց համար, ովքեր տեսազանգով, մասնավորապես՝ Skype-ով շփվելուց առաջ չեն հասցրել շպարվել: Հավելվածը մեխանիկորեն դիմակ է ավելացնում դեմքին, ինչը գրեթե չի տարբերվում իրական շպարից:
Bevi
Bevi-ն յուրօրինակ ջրի սարք է, որը հասարակ ջրից բացի՝ կարող է ձեզ առաջարկել լիմոնի, իմբիրի, կոկոսի կամ անանուխի համով ջուր: Ցուցահանդեսի ժամանակ այս սարքն արժանացել է ֆանտաստիկ որակավորմանը:
Fujitsu Connected Shoes
Խելացի գադջետ ասելիս՝ մենք անմիջապես պատկերացնում ենք ժամացույց կամ ակնոց: Սակայն Fujitsu ընկերությունը ներկայացնում է նաև խելացի կոշիկներ:
Ըստ հեղինակների՝ այս կոշիկները կարող են գուշակել իրենց տիրոջ բնավորությունը, քայլվածքը, պահվածքը վազելու կամ մարզվելու ընթացքում:
Բացի այդ, այս կոշիկները կարող են ծառայել՝ որպես տեղանքում կողմնորոշվելու գործիք:
Սիրարփի Աղաբաբյան