Կանայք սիրում են փոխել սանրվածքը, մազերի գույնը։ Marketium.ru կայքը գրում է, որ քչերը գիտեն այն մասին, որ մազերի երկարությունը կարող է խոսել անձի բնավորության որոշ հատկանիշների մասին։
1.Սանրվածքը խիստ է և զուրկ ավելորդ սանտիմետրերից
Նույնը կարելի է ասել այն կրող անձանց մասին։ Վերջիններս ուղիղ մարդիկ են, միշտ ասում են այն, ինչ մտածում են, չեն խորանում մանրուքների մեջ։ Նրանց գնահատում են սուր մտքի և հաշված րոպեների ընթացքում որոշումներ կայացնելու ունակության համար։ Նույնիսկ ամենաճգնաժամային րոպեներին կարող են պահպանել ողջամտությունը։
2.Միշտ կրեատիվ սանրվածք են կրում և ուշադրությամբ հետևում են դրան
Ստեղծագործ են, խնդիրների լուծմանը մոտենում են ամենաանսովոր միջոցներով։ Մարդիկ հիանում են նրանց ճաշակով, միշտ ոճային լինելու կարողությամբ։
3.Նուրբ, հոգատար անձինք են
Կարողանում են կարեկցել, խղճում են բոլորին։ Մարդիկ ձգտում են դեպի նրանց։ Ճանապարհին հաճախ են հանդիպում մարդիկ, ովքեր օգտվում են նրանց բարությունից։ Երբեմն նրանց հարկավոր է ավելի խիստ լինել։
4.Մազերը կարճ չեն, բայց շատ երկար էլ չեն
Դա նշանակում է, որ բազմակողմանի անձ եք։ Երբեմն ամաչկոտ եք, երբեմն՝ չափից շատ շփվող։ Երբեմն չափազանց ուրախ եք և պատրաստ եք շփվել, երբեմն էլ կարող եք շաբաթներով նստել տանը և չխոսել մարդկանց հետ։ Կարող եք տարբեր լինել, և հենց դա է դուր գալիս մարդկանց։
5.Ապրում են՝ հիմնվելով տրամաբանության վրա
Անկախ իրավիճակից՝ ամուր կանգնած են ոտքերի վրա և համոզված են, որ ամեն ինչ լավագույնս կդասավորվի։ Դժվար է նրան շեղել ճանապարհից, բայց եթե դա տեղի է ունենում, կյանքն արագ իր հունին է վերադառնում։ Հուսալի ընկերներ են, ովքեր միշտ պատրաստ են հենարան լինել։
6.Ազնիվ եք, երբեմն՝ նույնիսկ չափազանց
Մարդիկ հաճախ են ձեզ դիմում խորհուրդ ստանալու համար, քանի որ միշտ պատրաստ եք ազնվորեն պատասխանել։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը