8 ազդանշան, որոնք ուղարկում է քրտնարտադրությունը
Advertisement 1000 x 90

8 ազդանշան, որոնք ուղարկում է քրտնարտադրությունը

Ամռանն առավոտյան դեմքն այնքան թաց է, որ չե՞ք կարողանում դիմահարդարվել։ Վերնաշապիկի վրա չմաքրվող դեղին հետքե՞ր են հայտնվում։ Zdorovie.com կայքը գրում է, որ թեև քրտնարտադրությունը մեծ անհարմարություններ է պատճառում, այն օրգանիզմին անհրաժեշտ գործառույթ է։ Երբ մարմնի ջերմաստիճանը բարձրանում է, նյարդային համակարգը «կանաչ ազդանշան» է ուղարկում քրտնագեղձերին, քրտինքը հայտնվում է մաշկին, չորանում՝ դրանով իսկ սառեցնելով մարմինը։ Մենք մշտապես պայքարում ենք քրտնարտադրության դեմ, սակայն կարևոր է իմանալ, թե ինչի մասին կարող է վկայել քրտնարտադրությունը։

Հղի եք

Այն ամենը, ինչ կապված է էնդոկրին համակարգի հետ, կարող է ձեզ ստիպել քրտնել։ Այս ցանկին է դասվում նաև հղիությունը։

Նյարդայնանում եք

Երբ անհանգստանում եք կամ նյարդայնանում, ակտիվանում են անութների հատվածում գտնվող քրտնագեղձերը։ Քրտինքի կազմի մեջ մտնում են ճարպեր և սպիտակուցներ, որոնք խառնվելով բակտերիաների հետ՝ սկսում են տհաճ հոտ արտադրել։

Երջանիկ եք…. կամ վախենում եք

Որքան էլ տարօրինակ հնչի, մարդիկ ձեր տրամադրության մասին կարող են դատողություններ անել քրտինիքի հետքի միջոցով։ Հետազոտություններից մեկի արդյունքում հետազոտողների խումբն ականատես եղավ, որ կանանց դեմքին, ովքեր վախեցած տղամարդու քրտինքի հոտ էին զգում, վախի զգացում էր առաջանում։ Երջանիկ տղամարդու քրտինքի հոտը ժպիտ էր առաջացնում։

Ձեզ ջերմային հարված է սպառնում

Եթե ամռանը զբոսնում եք և հանկարծ նկատում, որ դադարել եք քրտնել և գլխապտույտ ունեք, ապա հավանաբար հեղուկը չի բավականացնում օրգանիզմին, ինչի հետևանքով ձեզ կարող է ջերմային հարված սպառնալ։

Արյան մեջ շաքարի մակարդակը ցածր է

Եթե արյան մեջ շաքարի մակարդակը նորմայից իջնում է, սկսում եք որոշակի նշաններ զգալ, այդ թվում՝ բարձր քրտնարտադրություն։

Սխալ սնունդ եք օգտագործում

Հնարավոր է՝ առատ քրտնարտադրությունն արդյունք է այնպիսի վիճակի, երբ օրգանիզմն ի վիճակի չէ յուրացնել այնպիսի մթերքներ, ինչպիսիք են ձուն, հատիկավորներն ու ձուկը։

Հիպերհիդրոզ

Խոսքն առատ, ոչնչով չբացատրվող քրտնարտադրության մասին է։

Լիմֆոմա

Առատ քրտնատադրությունը կարող է ուղեկցել մի քանի հիվանդություններ, այդ թվում՝ լիմֆոմային։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am