
Ֆուտբոլի Հայաստան ազգային թիմի անդամ Էդգար Մանուչարյանը մասնակցել է «Ուրալ»-ի հաղթական խաղին:
Ռուսաստանի առաջնության 20-րդ տուրի շրջանակներում Եկատերինբուրգի «Ուրալ»-ը տանը հյուրընկալել էր «Ռուբին»-ին: «Ուրալ»-ը հաղթեց նվազագույն հաշվով:
Հայաստանի ազգային թիմի անդամ Էդգար Մանուչարյանը մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 68-րդ րոպեին:
Այս տուրից հետո «Ուրալ»-ը 20 միավորով 12-րդ տեղում է: