
Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում անց է կացվում «Ահավա» միջազգային երաժշտական փառատոնը, որի շրջանակներում ներկայացված են հայկական, բյուզանդական և հրեական հոգևոր երաժշտությունը: Ավարտական համերգը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին, որին կմասնակցի հանրահայտ Լայպցիգի ռադիոյի պետական երգչախումբը:
Իբրև սոլիստ համերգին կմասնակցի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի տենոր՝ Լիպարիտ Ավետիսյանը:
Հավելենք, որ համերգի կազմակերպման համար, իբրև խորհրդատու հրավիրվել է «Հովեր» երգչախմբի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ՝ Սոնա Հովհաննիսյանը: