Գերմանացիների հերթական ապտակը Էրդողանին
Advertisement 1000 x 90

Գերմանացիների հերթական ապտակը Էրդողանին

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թուրքիայի բռնապետ Ռեջեփ Էրդողանը հերթական հարվածը ստացավ Գերմանիայից… Գերմանիայի Դաշնային հետախուզության ծառայության (BND) ղեկավար Բրունո Կալը Der Spiegel-ին տված հարցազրույցում կասկածի տակ է դրել Էրդողանի այն պնդումները, որ հայտնի թուրք հոգևոր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենն ահաբեկիչ է… «Թուրքիան փորձում էր մեզ համոզել այդ պահով տարբեր մակարդակներով,բայց մինչև հիմա դա նրանց չի հաջողվել»,- ասել է Կալը…

Նա նաև հակադարձել է Անկարային, որը պնդում է,որ Գյուլենի շարժումը մահմեդական ծայրահեղական է… «Գյուլենի շարժումը քաղաքցիական միություն է, որը զբաղվում է կրոնական և աշխարհիկ կրթությամբ»,- հակադաձել է Էրդողանի պնդումներին BND-ի ղեկավարը…

Անդրադառնալով Թուրքիայում անհաջող պետական հեղաշրջման փորձից հետո պետական ծառայողների մասսայական կրճատումներին, Կալն ասել է, որ Էրդողանն «այդ հարմար պահը» օգտագործեց իր նպատակներն իրականացնելու համար… «Այն ինչ մենք տեսանք խռովությունից հետո, կլիներ առանց դրա էլ, բայց ոչ այդպես լայն և կտրուկ»,- ասել է Կալը…

Սա վերջին շրջանում Բեռլինի կողմից Անկարային հասցված հերթական ապտակն է…

Թուրք նախարարներին Գերմանիայի տարածքում ելույթների չեղարկումից հետո, իր անդաստիարակ և փողոցային վարքագծով հայտնի Թուրքիայի բռնապետը,բավական ակտիվացել էր և իրեն թույլ էր տալիս վիրավորանքներ հնչեցնել Գերմանիայի և նրա ղեկավարության հասցեին… Գործը հասել էր նրան, որ իր ֆաշիստական վարքագծով հայտնի Էրդողանը ֆաշիզմի մեջ էր մեղադրում Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելին… Բրունո Կալի այս հարցազրույցը սառը ցեցուղ է Էրդողանի և նրա կուսակիցների «տաք գլուխներին»…

Գերմանիայի կառավարությունը հասկացնել է տալիս Էրդողանին, որ իրեն խելոք պահի և չափերի մեջ մնա, որ հանկարծ միամիտ տեղը չբացահայտնեն անցյալ տարվա հուլիսին Թուրքիայում անհաջող պետական հեղաշրջման իրական շահագրգիռները և մեղավորները… Չնայած,Գերմանիայի Դաշնային հետախուզության ծառայության (BND) ղեկավար Բրունո Կալը բավական պարզ ակնարկել է դրանց մասին…



Նման նյութեր