Երեկ Երևանի fashion հասարակությունը հնարավորություն ունեցավ ծանոթանալ «Armenian Brands»-ում ներկայացվող հայ դիզայներների ստեղծագործություններին, ինչպես նաև գնահատել` ինչպես են տարբեր դիզայներների աշխատանքները միքսվում միմյաց հետ մոդելների լուքերում:
«Armenian Brands» SS 2017 ցուցադրությանը իրենց հավաքածուներից նմուշներ էին ներկայացրել «Biayni By Vahan Khachatryan», «Անահիտ Սիմոնյան», «Petoor», «Sali», «Mavita», «Amore» և մի շարք այլ ապրանքանիշեր:
Ցուցադրությանը ներկա էին մեծ թվով հյուրեր` այդ թվում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Wnews.am-ը պատմում է, թե ինչ էին կրում ցուցադրության հյուրերն ու դիզայներները:
Մանե Խաչատրյան. The Muse
«Կրում եմ The Muse ամբողջությամբ՝ փետուրներով շրջազգեստ, որը թեպետ տոնական է, բայց հագնում եմ նաև առօրյայում, ձեռագործ ժակետ: Իմ սովորական հագուստներով եմ, աշխատաքից միանգամից եկել եմ միջոցառման»:
Արևիկ Համբարձումյան` #LOFT ցանցի տնօրեն
Թրենդային կոստյում-զգեստով:
Վահան Խաչատրյան . «Biayni By Vahan Khachatryan»
«Երևի արժե խոսել միայն շապիկի մասին, որը անցյալ տարվա իմ հավաքածուից է, վրան պապիկիս նկարներից մեկն է պատկերված»:
Արևիկ Ուդումյան. հաղորդավարուհի
Անահիտ Սիմոյան. դիզայներ-երգչուհի
«Այսօր չեմ հասցրել պատրաստվել, Անահիտ Սիմոյան չեմ կրում»:
Մարիաննա Քաբաբյան. «Armenian Brands»-ի ղեկավար
«Այսօր կրում եմ Վահան Խաչատրյանից զգեստ ու Տերյան մշակութային կենտրոնից աքսեսուար»:
Գայանե Մարտիրոսյան. դիզայներ
«Կրում եմ ամբողջությամբ Գայանե Մարտիրոսյան ապրանքանիշի հագուստներից»:
Տաթև Յագվուրյան. Kivetat ապրանքանիշ.
«Ցավոք իմ հագուստով չեմ, չեմ հասցրել համապատասխան զգեստ ընտրել ինձ համար, բացի այդ չէի ուզում շատ աչքի ընկնել այսօր»:
Petoor
«Մենք կրում ենք Փետուր` ոչ ամբողջությամբ, բոմբեր, որը մեր նոր հավաքածուից է և որի վրա կա ասեղնագործած ճպուռ, այն մեր նոր սեզոնի հագուստի տարբեր դետալներում առկա է, ինչպես նաև մեր հայտնի գիշերազգեստը»:
Արմինե Մարտիրոսյան՝ Armi Marti
«Այսօր իմ ապրանքանիշով չեմ, ուղղակի այդպես է ստացվել, բայց հիմա աշխատում ենք մեր նոր Գ/Ա հավաքածուի վրա, որը շուտով կներկայացնենք»:
Վիոլիկ Քոչարյան. Violik Qocharyan
«Իմ ապրանքանիշի կոշիկներ եմ կրում, հագուստը չհասցրեցի ավարտել»:
Ցուցադրության հյուրերից.
«Կրում եմ «Տարազ» բրենդի նմուշներից մեկը՝ գորգի պրինտով»:
wnews.am