Ըմբշամարտում նորից կանոնների փոփոխություններ կան
Advertisement 1000 x 90

Ըմբշամարտում նորից կանոնների փոփոխություններ կան

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան կրկին փոփոխությունների է ենթարկում մարզաձևի կանոնները:

Ըստ նոր կանոնների, ամեն մի ձևում` ազատ և հունահռոմեական, կլինեն ոչ թե 8 այլ 10 քաշային կարգեր: Սակայն քաշային կարգերի փոփոխությունը կհաստատվի միայն Փարիզի առաջնությունից առաջ: Այդ դեպքում 2018 թվականի հունվարից մեծահասակները և մինչև 23 տարեկանները հանդես կգան նոր քաշային կարգում:

2018 թվականից կարող է կիրառվել նաև երկօրյա մրցաշարերի ձևը: Սակայն մինչ այդ այն կփորձարկվի Եվրոպայի պատանիների և մեծահասակների աշխարհի առաջնությունում: