Նաիրա Զոհրաբյանը՝ Արամ Սարգսյանին. aravot.am
Advertisement 1000 x 90

Նաիրա Զոհրաբյանը՝ Արամ Սարգսյանին. aravot.am

Նախօրեին Արմավիրում քարոզարշավի ժամանակ «Ելք» դաշինքի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զավենի Սարգսյանը հայտարարել էր, որ Գագիկ Ծառուկյանը չի կարող ընդդիմություն լինել. «Այս երկրում բոլորդ էլ գիտեք, որ անգամ կաթի մթերման կետ ունենալ հնարավոր չէ, եթե դու իշխանության հետ չես համագործակցում։ Կփակեն հենց հաջորդ օրը։ Ինչպե՞ս կարող է երկրի ամենահարուստ մարդը ընդդիմադիր լինել։ Դա անհնար է։ Կներեք ինձ, բայց ես ինչպես Հայաստանում ապրող ղարաբաղցիների հայրենասիրությանը չեմ հավատում, այնպես էլ չեմ հավատում Գագիկ Ծառուկյանի ընդդիմադիր լինելուն։ Նա Արմավիրում ասաց. «Ժողովուրդ ջան, մենք մեր գործունեությամբ գիտենք, որ ես ձեզ սիրում եմ»։

Հիմա պատկերացնո՞ւմ եք, որ այդ մարդուն ընտրում եք ու նա Հայաստանը ներկայացնում է ասենք ՄԱԿ-ում, ու մտքի այսպիսի գոհարներ է ասում» Aravot.am-ի հետ զրույցում «Ծառուկյան» դաշինքով պատգամավորության թեկնածու, ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը այսպես պատասխանեց. «Երբ իշխանության հաճախորդները սկսում են անասելի ակտիվություն ցուցաբերել, դա մեկ բանի վկայություն է՝ «Ծառուկյան» դաշինքը բացարձակ առաջատար է:

Դա ցույց տվեցին նաև նախընտրական քարոզարշավի 15 օրերը: Իշխանությունը կանխազգալով իր մոտալուտ պարտությունը, հրապարակ է արտանետում իշխանական տարբեր լաբորատորիաներում բուծված իր հաճախորդներին»: Նաիրա Զոհրաբյանը խոստանում է, որ ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքում սպասվող իշխանափոխությունից հետո քաղաքական դաշտը լքելու են ոչ միայն գործող իշխանությունները, այլ նաև «նրանց բոլոր հաճախորդները՝ Արամ Զավենի Սարգսյանի գլխավորությամբ»:



Նման նյութեր