
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի երկու անդամներն էլ բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում:
Ռումինիայի Բրաիլա քաղաքում ընթացող Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն ավարտեցին իրենց ելույթները։ Կիսաեզրափակիչ դուրս եկած մեր 2 մարզիկները՝ 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն ու 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը պարտություն կրեցին, և արժանացան բրոնզե մեդալի։
Եվրոպայի առաջնությունում Հայաստանը հանդես էր գալիս 7 մարզիկով։