Գանայում ծառի տապալման հետևանքով 20 դպրոցականներ են զոհել, հաղորդում է BBC News-ը:
Միջադեպը տեղի է ունեցել մարտի 19-ին Քինթամփո հանրահռչակ տուրիստական վայրում: Ավագ դպրոցի աշակերտները էքսկուսիայի էին եկել այնտեղ՝ հիանալու ջրվեժով, և որոշել են լողանալ:
Անձրևախառը փոթորիկ է սկսվել, և մեծ ծառը տապալվել է հենց այնտեղ, որտեղ մարդիկ էին լողանում: Դրա հետևանքով 18 աշակերտներ զոհվել են տեղում, ևս երկուսը մահացել են հիվանդանոցում:
Տարբեր տվյալներով բուժում է ստանում 11-ից մինչև 20 մարդ, նրանց թվում է դպրոցի այն կառավարիչներից մեկը, որոնք պատասխանատու էին ուղևորության համար:
Տուժածներին հանելու համար փրկարարներն ստիպված բենզասղոցով կտրել են ճյուղերը: