Չաք Բերիի նոր ստուդիական ալբոմը կթողարկվի նրա մահվանից մի քանի շաբաթ հետո
Advertisement 1000 x 90

Չաք Բերիի նոր ստուդիական ալբոմը կթողարկվի նրա մահվանից մի քանի շաբաթ հետո

Չաք Բերիի նոր ստուդիական ալբոմը կթողարկվի նրա մահվանից մի քանի շաբաթ հետո: Ինչպես մարտի 19-ին հաղորդել է Associated Presse-ը, այս մասին հայտնել է Ջո Էդվարդսը՝ ամերիկացի լեգենդար երաժշտի ընկերը և Սենտ Լուիսում (Միսուրիի նահանգ) Blueberry Hill ակումբի սեփականատերը, որտեղ կիթառահարը կանոնավոր կերպով ելույթներ է ունեցել:

Նա հավաստել է, որ ձայնապնակը կկոչվի CHUCK (,ՉԱՔե): Էդվարդսն ասել է, որ դրանից լսել է սոսկ մի քանի կոմպոզիցիա, բայց վստահ է. գործը սենսացիա կդառնա:

Ալբոմի թողարկմամբ զբաղվում է Dualtone Records ձայնագրման ընկերությունը: Լույսընծայման ստույգ ժամկետն առայժմ չի հայտնվել:

Նոր ձայնապնակի հրատարակման մասին կատարողը հայտարարել էր իր 90-ամյակի օրը՝ 2016 թվականի հոկտեմբերի 18-ին՝ նշելով, որ երկար է աշխատել դրա վրա և մտադիր է այն նվիրել կնոջը՝ Թոդիին (այդ պահին նրանք 68 տարվա ամուսիններ էին): Դա կլինի Բերիի առաջին սոլո ալբոմը գրեթե 40 տարվա ընթացքում, նախորդը՝ Rock It վերնագրով, լույս է տեսել 1979 թվականին:

Չաք Բերին մահացել է մարտի 18-ին կյանքի 91-րդ տարում Միսուրիի նահանգի իր տանը: