Ամերիկյան հեղինակավոր Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենահարուստ միլիարդատերերի ամենամյա ցուցակը։
Ցուցակում ընդգրկվել են հայկական ծագումով երեք ռուսաստանցի բիզնեսմեններ.
«Մագնիտ» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Գալիցկինը (Հարությունյան) զբաղեցնում է 212-րդ տեղը 6.9 մլրդ դոլար կարողությամբ։
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը 566-րդ տեղում է, նրա ունեցվածքը գնահատվում է 3.5 մլրդ դոլար։
«Ռոսգոստրախ» ընկերության նախագահ Դանիլ Խաչատուրովը 2 մլրդ դոլար կարողությամբ ցուցակի 1066-րդ տեղում է։
Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակն արդեն չորրորդ անգամ գլխավորում է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը. նրա ունեցվածքը գնահատվում է 86 մլրդ դոլար։ Ցուցակի երկրորդ տեղում Ուոերն Բաֆեթն է, ով գլխավորում է Berkshire Hathaway ընկերությունը։ Նրա ունեցվածքը գնահատվում է 75,6 մլրդ դոլար, իսկ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը երրորդ տեղում է՝ 72,8 մլրդ դոլարի կարողությամբ։