Ռոնալդուն ճանաչվել է Պորտուգալիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ
Advertisement 1000 x 90

Ռոնալդուն ճանաչվել է Պորտուգալիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ

Մադրիդ «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Պորտուգալիայի 2016 թվականի լավագույն ֆուտբոլիստ:

Այս մասին գրում է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան: Պորտուգալիայի տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել ազգային թիմի մարզիչ Ֆերնանդու Սանտուշը:

2016 թվականին Ռոնալդուն դարձավ Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի ազգային թիմի կազմում, «Ռեալ»-ի հետ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը, ինչպես նաև արժանացավ «Ոսկե Գնդակ»-ին և ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: