ԱՄՆ-ի իշխանությունները պլանավորում են մի շարք արտասահմանյան ավիաընկերությունների չվերթերով Միացյալ Նահանգների քաղաքներ մեկնող ուղևորներին արգելել սալոնում փոխադրել խոշորաչափ էլեկտրոնային սարքեր: Այս մասին հաղորդել է Reuters-ը՝ վկայակոչելով պաշտոնատար անձանց: Նրանց խոսքով՝ դա թելադրված է հակաահաբեկչական անվտանգության նկատառումներով:
Պետական պաշտոնյաները ճշտել են, որ նոր կանոնները կվերաբերեն շուրջ մեկ տասնյակ արտասահմանյան ավիաընկերությունների, որոնք թռիչքներ են կատարում մի շարք երկրներից, այդ թվում մերձավորարևելյան տարածաշրջանից: Դրանց թվում կլինեն այն փոխադրողները, որոնք բազավորված են Հորդանանում և Սաուդյան Արաբիայում, այլ ճշտումներ առայժմ չեն հետևել:
Արգելքը կտարածվի այն սարքերի վրա, որոնք չափերով ավելի մեծ են, քան բջջային հեռախոսը: Այնպիսի իրեր, ինչպիսիք են պլանշետները, նոութբուքերը և խցիկները, կարելի է փոխադրել սոսկ ստուգում անցած ուղեբեռում: