Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ ես լավ հարաբերություններ ունեմ, մենք ընկերներ ենք։ Այս մասին մարտի 20-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը:
Հարցին՝ արդյոք նա չի զղջում, որ քարոզարշավի շրջանակում իր PR–ի համարմասնակից է դարձրել զոհված զինծառայողի մորը, նա նշեց «Ես վատ եմ զգում նրանից, որ դա կարող է այսպես գնահատվել։ Այդ կանայք հիմա էլ են շատ ուզում մասնակցել իմ քարոզչությանը, բայց ես արգելել եմ նրանց»:
Անդրադառնալով իր ունեցվածքին ու այն ձեռքբերելու ժամկետներին՝ նա ասել է, որ ունեցվածքը ձեռք է բերել մինչև ԴԱՀԿ պետի պաշտոնը ստանձնելը:
Անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին այն մասին, որ նրան արգելել են քարոզչություն իրականացնել Ավան վարչական շրջանում, Միհրան Պողոսյանն ասել է․ «Ես ծիծաղելի հարցերի չեմ պատասխանում»