Սուր շնչառական հիվանդությունների հետևանքով հոսպիտալացված հիվանդների 97 տոկոսը երեխաներն են
Advertisement 1000 x 90

Սուր շնչառական հիվանդությունների հետևանքով հոսպիտալացված հիվանդների 97 տոկոսը երեխաներն են

Հանրապետությունում սուր շնչառական հիվանդությունների և գրիպի հետևանքով հոսպիտալացված հիվանդների 97 տոկոսը հիմնականում 0-5 տարեկան երեխաներն են:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը: Նրա խոսքով` այսօր էլ շարունակվում են հոսպիտալացումները, շտապօգնության կանչերը գրիպի և այլ շնչառական հիվանդությունների հետ կապված: «Նախորդ տարվա համեմատ, այս տարի  սուր շնչառական հիվանդությունների հետ կապված կրկնակի անգամ նվազել է թե հոսպիտալացվածների և թե շտապօգնության կանչերի թիվը»,- ասաց նա:

Թորոսյանը նշեց, որ երեխաների շրջանում հոսպիտալացման ակտիվություն նկատվել է հունվար-փետրվար ամիսներին: «Առողջապահության նախարարությունն անում է ամեն հնարավորը, որպեսզի երեխաները պատշաճ ձևով բուժօգնություն ստանան, և որևէ երեխա անհրաժեշտ բժշկական օգնությունից զերծ չմնա»,-հավելեց նա:

Ոլորտի պատասխանատուն սուր շնչառական վարակներից խուսափելու համար հորդորեց հագնվել եղանակին համահունչ և չզբաղվել ինքնաբուժմամբ` հետագա բարդություններից խուսափելու համար: