Լեոնիդ Ագուտինը Հայաստանում կայանալիք համերգային ծրագրում կատարելու է իր նոր ձայնասկավառակում ընդգրկված երգերը
Advertisement 1000 x 90

Լեոնիդ Ագուտինը Հայաստանում կայանալիք համերգային ծրագրում կատարելու է իր նոր ձայնասկավառակում ընդգրկված երգերը

Երգիչ, կոմպոզիտոր Լեոնիդ Ագուտինը մարտի 26-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդես կգա համերգային ծրագրով: Կայանալիք համերգի մասին մարտի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին միջոցառման կազմակերպիչները:

«Համերգը նվիրված է կանանց միամսյակին: Ծրագրում ներառվել են Ագուտինի երգացանկի լավագույն ստեղծագործությունները: Նա կներկայացնի երգեր նաև նոր ձայնասկավառակից»,- նշեց «Մեցցո Պրոդաքշն»-ի տնօրեն Անի Սաղոյանը:

Նրա խոսքով` Լեոնիդ Ագուտինը ռուսական «Голос» նախագծի շրջանակում համագործակցել է բազմաթիվ հայ երիտասարդների հետ և դեմ չի եղել համերգային ծրագրով ներկայանալ նաև Հայաստանում:

Երգիչը  հանդես կգա «էսպերանտո» երաժշտական խմբի հետ:

Ծրագրի նախաձեռնողները նշում են, որ իրենց անցկացրած սոցհարցումների համաձայն` Լեոնիդ Ագուտինը երկրպագուների մեծ բանակ ունի Հայաստանում: Նրանց կարծիքով` Ագուտինին սիրում են տարբեր սերունդների ներկայացուցիչները:

Համերգի կազմակերպիչներն են Mezzo production և Prime Concert ընկերությունները: