Լայանան դստեր 2–ամյակի խնջույքի և երեխա ուենալու ցանկության մասին. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Լայանան դստեր 2–ամյակի խնջույքի և երեխա ուենալու ցանկության մասին. life.tert.am

Մարտի 18–ին երգչուհի Լայանայի դստեր` Էլինայի 2–ամյակն էր։ Tert.am Life–ի հետ զրուցում երգչուհին ասաց, որ տարեդարձի խնջույքը կազմակերպել են ոչ թե մարտի 18–ին, այլ 19–ին, քանի որ  աշխատանքի բերումով քաղաքում չէր։

«Քանի որ Էլինան փոքրիկ է, առիթից օգտվեցինք ու հաջորդ օրը կազմակերպեցինք խնջույքը։ Չնայած մենք ամեն ինչ լավ էինք կազմակերպել՝ չեմ սիրում, որ ծննդյան օրը տեղափոխում են այլ օր։ Սկզբում որոշել էինք տանն անել` ընտանեկան միջավայրում, հետո որոշեցինք գնալ մանկական սրճարան։ Էլինան աշխույժ աղջիկ է, գիտեինք, որ մանկական միջավայրում կուրախանա»,– ասաց Լայանան։

Երգչուհին նշեց, որ մեկ ամիս առաջ է սկսել մտածել, թե ինչ տեսք պետք է ունենան  ինքն ու դուստրը։ «Մեր իմիջի և մանկական սեղանի դիզայնի հարցում օգնել է քույրս` Լիանա Մելքոնյանը։ Ինչպես միշտ, տիկնիկի պես հագցրեցինք աղջկաս, նույն հագուստով նաև ես էի։ Մայր, երեխա և փուչիկներ. սա էր խնջույքի թեման։ Տորթի ու մեր զգեստների վրա համապատասխան դիզայն էր արված։ Շատ անհանգիստ էի, քանի որ ուզում էի ամեն ինչ լավ լիներ։ Իհարկե, Էլինան դեռ չի հասկանում այդ ամենը։ Երբ մեծանա, նկարներով ցույց կտանք, կարծում եմ՝ գոհ կլինի մեզնից»,– նշեց Լայանան։

Վերջինս պատմեց, որ հատուկ շոու ծրագիր չի եղել, բայց ինքը երգել է աղջկա համար։ «Իրեն գրկած առաջին անգամ երգեցի։ Նայում էր ինձ ու ուզում էր բարձրախոսը խլել ձեռքիցս։ Ինչ-որ հատուկ շոու ծրագիր չկար։ Պարզապես երաժշտություն էր, իսկ աղջիկս բարձրանում էր բեմ ու այնտեղից չէր իջնում։ Կատակով ասում էին` տեսնես ում է քաշել։) Երբ փոքրիկիս բեմում էի տեսնում, մտածում էի` չընտրի մայրիկի ուղին։ Ճիշտ է, չեմ արգելի, բայց չէի ցանկանա երգչուհի դառնար։ Կցանկանայի՝ սիրողական երաժշտական կրթություն ստանար, բայց երգելը մի քիչ բարդ է։ Հատկապես՝ փոփ ժանրում, որում պետք է գոյատևել, իսկ ստեղծագործելը բարդ է»,–ասաց երգչուհին։

Լայանան նշեց, որ դստեր տարեդարձի օրը հուզիչ էր իր համար։ «Ինձ համար հուզիչ է Էլինայի ծննդյան օրն ու առհասարակ, ամեն օրը, երբ կողքիս է։ Ճիշտ է, այս տարիների ընթացքում ես այդքան էլ ակտիվ չեմ եղել ու նոր տեսահոլովակներ չեմ ներկայացրել, բայց շարունակել եմ երգել, համերգներ տալ։ Ոչ մի հաջողություն չեմ փոխարինի նրա ներկայության հետ։ Դրա համար մտածում եմ՝ ամենաքիչը մի 3 բալիկ պետք է ունենանք։ Հատկապես, որ ամուսինս իր ընտանիքի միակ զավակն է։ Նա էլ է ուզում 3 երեխա։ Երբ երեխա է համալրվում ընտանիքում, կյանքիդ իմաստը փոխվում է։ Իհարկե, սկզբունքները մնում են, բայց, միևնույն է, ներքուստ փոխվում ես, դառնում զիջող, որոշ բաներ սկսում են քեզ չհետաքրքրել, ապրում ես միայն իրենով»,– հավելեց երգչուհին։

Լայանան նշեց, որ հայտնի հյուրեր չեն եղել, քանի որ ամեն ինչ փոքր միջավայրում են կազմակերպել։ «Անցած տարի ավելի մեծ շուքով էնք նշել ծնունդը, այս տարի որոշեցինք փոքր միջավայրում նշել։ Հայտնիներից միայն մեր ամենամոտ ընկերներն էին` Զառա Սահակյանն իր ամուսնու հետ»,– եզրափակեց Լայանան։

Ամբողջությամբ՝ life.tert.am