Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին առաջադրվել է Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) ղեկավարի պաշտոնում:
«Այն քաղաքականությունը, որ նա վարում է, տեղի է ունենում այնպիսի բարդ ժամանակաշրջանում, որը տիրում է Հարավային Կովկասում: Պատերազմական գործողություններ են ընթանում 2 պետությունների միջև ու նա որպես հրձիգ հանդես է գալիս մարտակոչով: Ասում է՝ զենքը ձեռքս կվերցնեմ ու կգնամ: Նման մարդկանց դիվանագետներն անվանում են բարոյական ու դիվանագիտական ուռոդ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արտակարգ ու լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ նշելով, որ 11 տարվա մեջ ոչ ոք նրա բերանը չփակեց:
Արման Նավասարդյանի խոսքով՝ եթե Բյուլբյուլօղլին ստանձնի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարի պաշտոնը, ապա կարող է մեծ վնասներ հասցնել Հայաստանին ու հայ ժողովրդին, նրա պատմությանը:
ՀՀ նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանի խոսքով էլ՝ չի բացառվում, որ նրան այս պաշտոնում տեսնելու համար շահագրգռված լինի այժմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Բուլղարիայի ներկայացուցիչ Իրինա Բոկովան.
«Այս խնդիրը պետք է բոլորին հուզի: Նա իր պատերազմական խոսքերը հնչեցրել է հենց ապրիլի 2-ին»,-ընդգծեց Լարիսա Ալավերդյանը:
Նշենք, որ նոր թեկնածուի ընտրությունները կկայանան 2017թ. աշնանը: Մինչև ապրիլի 1-ը կազմակերպությունը կհայտնի մյուս թեկնածուների անունները:
ՄԱԿ-ի հետ հիմնականում աշխատող ՀԿ-ները դիմել են Սփյուռքի եւ Արտաքին գործերի նախարարությանը՝ խնդիրն ուշադրության կենտրոնում պահելու համար: Կարևոր է նաև արտերկրում ապրող հայերի ակտիվությունը: