Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայությունը ստուգելու է «Եվրատեսիլ-2017» երաժշտական մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկի տվյալները, որպեսզի պարզի, թե արդյոք նա այցելել է Ղրիմ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի օգնական Անտոն Գերաշչենկոն։ Վերջինիս խոսքով, եթե պարզվի, որ Արծվիկը, խախտելով Ուկրաինայի օրենսդրությունը, եղել է Ղրիմում, նրա վերաբերյալ համապատասխան առանձին որոշում կկայացվի։
«Եթե Հայաստանի ներկայացուցիչը ելույթ ունեցած լինի Ղրիմում, դա ուսումնասիրվելու է բոլոր կետերով»,- ասել է Գերաշչենկոն՝ ընդգծելով, որ Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայությունը ստուգելու է «Եվրատեսիլ-2017»-ի բոլոր մասնակիցների տվյալները, որպեսզի բացահայտնի նրանց հնարավոր այցը թերակղզի։