
Իսպանական Sport-ը գրում է, որ կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը հնարավոր բոլոր միջոցներով փորձում է թիմում պահել Լիոնել Մեսսիին:
Ըստ պարբերականի՝ Մեսսին կերկարաձգի պայմանագիրը, միայն թե պետք է բավարարվեն նրա բոլոր պահանջները: Այժմ կողմերում չկա այն լարվածությունը, ինչ նախորդ տարի, բացի այդ, ակումբի նախագահ Բարտումեուն և ավագ Մեսսին արդեն համաձայնեցրել են պայմանագրի կետերը:
Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբն առաջնորդվում է «Ամեն ինչ, միայն թե Մեսսին մնա» սկզբունքով:
Հիշեցնենք, որ արգենտինացու պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2018 թվականին:
Սիրարփի Աղաբաբյան