Life.panorama.am-ի զրուցակիցն է Երևանի կամերային թատրոնի դերասան Վահե Զիրոյանը, ում հեռուստադիտողն այժմ տեսնում է «Քավարան» հեռուստասերիալում:
Դերասանն այս շրջանում զբաղված է նկարահանումներով ու ակտիվ փորձերով.
«Այժմ նկարահանվում եմ «Քարե դարդ» սիթքոմում, իսկ թատրոնում ընդգրկված եմ «Ռոմեո և Ջուլետ» ներկայացման մեջ, որտեղ մարմնավորում եմ իշխանի կերպարը: Բավականի հետաքրքիր աշխատանքներ են սպասվում առաջիկայում»,- նշեց Վահեն:
Խոսելով «Քավարան» հեռուստասերիալում իր մարմնավորած կերպարի՝ Քրիստի մասին, դերասանը նշեց.
«Այս կերպարն ինձ համար նորություն էր ու մի փոքր էլ դժվար, որովհետև տեսակով ավելի ազատ եմ ինձ զգում հումորային ժանրում: Ամեն դեպքում, ըստ իս, նոր ժանրում նոր կերպարս ստացվել է: Քրիստը բացասական հերոս համարվել չի կարող, քանի որ նա տեսակով վատ մարդ չէ, պարզպես իր կյանքում տեղի ունեցած խնդիրների պատճառով վատ իրավիճակում է հայտնվել: Ընթացքն ու ավարտը հետաքրքիր է լինելու, որի մասին բացահայտումներ չեմ անի՝ հասկանալի պատճառներով»:
Զրույցի ընթացքում անդրադարձել են նար Վահե Զիրոյանի կերտած կերպարներին: Դիտարկամը, թե միմյանց նմանություններ ունեցող կերպարներ մարմնավորելը Վահեի, թե ռեժիսորների նախապատվությունն է, դերասանը նշեց.
«Իհարկե, իմ ցանկություընը չի, այլ ռեժիսորների հետ տարված աշխատանքների արդյունքը: Միտում կա, երբ որևէ տեղ տեսնում են, որ այս տղան տվյալ ֆիլմում էսպես խաղաց, ապա հաջորդ աշխատանքում կրկին նախորդ կերպարից որոշ բաներ վերցրած կլինի: Արդյունքում ընկալվում է այնպես, թե կերպարները նման են իրար: Իրականում, իմ պարագայում այդպես չէ, երևի ձայնս է պատճառը, որ անընդհատ նմանություններ են գտնում»: