Զոհրապ Ռգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս տարիների ընթացքում մենք պետք է, որ սովորած լինեինք զբոսաշրջիկների հետ շփվել, սակայն կարծես թե վիճակը դեպի լավը չի գնում: Երեկ ականատես եղա, թե ինչպես է անլվա մեքենայով, սպասարկման ոլորտի ծառայություն մատուցողին ոչ հարիր հագուստով տաքսու վարորդը մունաթ գալով խոսում է իրանցի զբոսաշրջիկի հետ ու սատկած անգլերենով ասում է՝ ինչու չես համաձայնվում իմ ասած գնին:
Իհարկե ես միջամտեցի ու իրանցի զբոսաշրջիկը թերևս գոհ գնաց: Բայց ինչքա՞ն կարելի է բողոքներ ստանալ տաքսի ծառայություններից, միթե մենք չենք կարողանում այս հարցը լուծել, մի քիչ ինքներս քաղաքակրթվենք ու սպասարկման ոլորտի հարցերը լուծենք:
Զբոսաշրջիկին պետք է աչքի լույսի նման պահել՝ իրանցիների ու ռուսների հանդեպ առավել ջերմ պետք է լինենք, քանզի այս պահին հիմնականում նրանք են գալիս մեր երկիր:
Ժող ջան, տնտեսությունն է շնչում, փող է մտնում երկիր, պետք է մեզանից յուրաքանչյուրը մեկ բանով նպաստի, որ հյուրերն իրենց լավ զգան մեզ մոտ, թեկուզ հասարակ ժպիտով ու բարևով դրական միջավայր պետք է ստեղծենք, իսկ հատկապես Կենտրոնում կայանած տաքսիների վարորդների հետ թերևս արժի առանձին զրույցներ վարել ու բացատրել»: