Զառան՝ «Քարե դարդ»-ի և ամերիկյան շրջագայության մասին. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Զառան՝ «Քարե դարդ»-ի և ամերիկյան շրջագայության մասին. life.panorama.am

Դերասանուհի Զառա Սահակյանն այս օրերին զբաղված է «Քարե դարդ»-ի նկարահանումներով, ինչպես նաև մայիսին սպասվող ամերիկյան շրջագայության նախապատրաստական աշխատանքներով, որի մասին պատմել է Life.panorama.am-ին:

«Այս օրերին ընթանում են «Քարե դարդ»-ի 4-րդ եթերաշրջանի նկարահանումները, քանի որ եթերին հաշված օրերն են մնացել: Պետք է ասեմ, որ նոր եթերաշրջանում հետաքրքիր զարգացումներ են սպասվում: Կախարդուհի, տանը մնացած Զազայի կերպարը դեռևս կշարունակի իր վատ գործերը, բայց հուսամ, եթերաշրջանի ավարտին նա կբարիանա: Պետք է նկատել, որ «Քարե դարդ»-ը հատկապես սիրվել է փոքրիկների կողմից, իսկ դա նշանակում է, որ պարտավոր ենք ամեն ինչ անել նրանց գոհացնելու համար»,- պատմեց դերասանուհին

Մայիսին Զառա Սահակյանը կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու ոչ միայն «Քարե դարդ»-ի շոու-ներկայացմանն, այլև հանդես կգա Մեխիկոյում.

«Մայիսին «Քարե դարդ»-ը կներկայանա ԱՄՆ-ում ապրող հայ հանդիսատեսին: Հետաքրքիր շոու ներկայացում այդ օրը կլինի, որը, հուսամ, դուր կգա ներկաներին: Բացի դա, ես, Վահագ Գրիգորյանն ու Մագան Մեխիկո նավի վրա երեք օր համերգներով հանդես կգանք, որտեղ կներկայացնենք հումորային, երաժշտական համարներ, իմ կողմց կլինեն նաև երաժշտական նմանակումներ: Ես ու Վահագնը առանձին ու համատեղ Stand up ժանրում կներկայանանք, որին ևս շատ ակտիվորեն ու պատասխանատվությամբ պատրաստվում ենք»,- նշեց Զառան:

Դերասանուհին պլանավորում է հյուրախաղերի մեկնել ամուսնու և որդու հետ միասին.

«Մտքեր ունենք ընտանիքով մեկնելու, հուսամ կհաջողվի: Շատ եմ ուզում, որպեսզի որդիս ու ամուսինս ինձ հետ լինեն, քանի որ այդպես ինձ լիարժեք եմ զգում»,- հավելեց նա:



Նման նյութեր