Շուրջ 20 հազար մարդ է տարահանվել Ուկրաինայի զինապահեստում բռնկած հրդեհի պատճառով
Advertisement 1000 x 90

Շուրջ 20 հազար մարդ է տարահանվել Ուկրաինայի զինապահեստում բռնկած հրդեհի պատճառով

Շուրջ 20 հազար մարդ է տարահանվել Խարկովի մարզի Բալակլեա քաղաքի մերձակա ռազմամթերքի՝ պայթող պահեստի շրջանի բնակավայրերից: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Մարտի լույս 23-ի գիշերը Խարկովի մարզի զինամթերքի պահեստում հրդեհ է բռնկել: Ուկրաինայի զինվորական դատախազ Անատոլի Մատիոսի տվյալներով, զինամթերքի՝ 125 և 152 միլիմետր տրամաչափի տանկային և հրետանային արկերով պահեստներում հրդեհի պատճառ կարող էր դառնալ դիվերսիան:  Ռազմական պահեստի շրջանում շարունակվում են «տարբեր ինտենսիվության պայթյունները»:

Բալակլեայի զինանոցն Ուկրաինայի սպառազինության խոշորագույն պահեստն է: Դրա մակերեսը կազմում է շուրջ 368 հեկտար: Այնտեղ պահվում են շուրջ 138 հազար տոննա զինամթերք և փամփուշտներ հրազենի և հերտանային զենքի համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 



Նման նյութեր