
Հայաստանի ազգային թիմի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Եվրոպայի՝ երկու ոտքով գոլեր խփած ամենաարդյունավետ ֆուտբոլիստների թվում:
Մխիթարյանը նախորդ երկու մրցաշրջաններում` Դորտմունդի «Բորուսիա»-ում և «Մանչեսթեր Յունայթեդ»-ում խփել է 26 գոլ` 14-ը աջ ոտքով, 9-ը՝ ձախ ոտքով և 3-ը՝ գլխով: