Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է 12 նոր տեսակի ամպերի ճանաչման մասին: Դրանք բոլորոը հավաքված են Ամպերի միջազգային ատլասի վերջին հրատարակությունում, որն ամպերի ձևերի դասակարգման՝ աշխարհում ամենահեղինակավոր տեղեկատուն է, հաղորդում է BBC-ին:
Ատլասի նոր հրատարակության մեջ, որն առաջինն է 30 տարում, այլոց թվում տեղ են գտել արտասովոր ալիքաձև ամպերը, որոնք նման են ծովի ալիքներին, եթե դրանց նայես ջրի տակից: Առաջին անգամ դրանք լուսանկարվել են 2006 թվականին ԱՄՆ-ի Այովայի նահանգում:
Լրացված ցանկում նաև ներառվել են գլորվող ամպերը, որոնք ձևով հորիզոնի գծի երկայնքով ձգվող խողովակ են հիշեցնում: Գիտնականներն ասում են, որ ատլասի նորացմանն օգնել են այն լուսանկարները, որոնք բազմաթիվ սիրող օդերևութաբաններ արել են իրենց սմարթֆոններով:
Բացի ամպերից, ատլասում նաև ներառված են տեղեկություններ ծիածանների հազվագյուտ տեսակների, ձնե մրրկասյուների և կարկուտի մասին: