Լոնդոնում ակցիա է անցկացվելու ի հիշատակ ահաբեկչության զոհերի
Advertisement 1000 x 90

Լոնդոնում ակցիա է անցկացվելու ի հիշատակ ահաբեկչության զոհերի

Լոնդոնի քաղաքապետ Սադիք Հանը հորդորել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի բնակիչներին ու հյուրերին՝ միանալ ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված ակցիային, որը Թրաֆալգարյան հրապարակում անցկացվելու է մարտի 23-ի երեկոյան: Այդ մասին գրել է The Guardian թերթը:

«Մեզ միացեք Թրաֆալգարյան հրապարակում ժամը 18:00-ին՝ հարգելու երեկվա գրոհի զոհերի հիշատակը և դիմակայելու ահաբեկչությանը»,- գրել է նա Twitter-ի իր էջում:

Լոնդոնի քաղաքապետի կայքում նշվում է, որ ակցիան կտևի տեղական ժամանակով ժամը 18:00-ից մինչև 19:00-ն (Երևանի ժամանակով ժամը 22:00-ից մինչև 23:00-ն): Դրա մասնակիցները մոմեր կվառեն ի նշան սգո և զոհվածների ընտանիքների ցավակցության:

Երեք մարդ է զոհվել մարտի 22-ի երեկոյան Լոնդոնի կենտրոնում իրականացված ահաբեկչական գործողության հետևանքով: Զոհվել է մի ոստիկան, մոտավորապես 40 տարեկան մի կին և 50 տարեկան մի տղամարդ: Եվս առնվազն 29 մարդ ներկայում գտնվում են Լոնդոնի հինգ հիվանդանոցներում, նրանցից յոթը ծանր վիճակում են, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: